Ահագին ժամանակ ինձ մի հարց է մտատանջում։ Ինչպիսի՞ հոգեբանական իրավիճակներ են ստեղծվում այն մարդու մոտ, ում պետական շատ բարձր պաշտոն են տվել և երբ նա այդ պաշտոնավարման ընթացքում հավաքած ավարը պարբերաբար պիտի կիսվի իր վերադասի և իրեն պաշտոնի հասցրած անձանց հետ։ Այդ տալու-առնելու պահին ինչպիսի՞ խոսակցություն է ընթանում նրանց միջև։ Հետո ինչպե՞ս են կարողանում նայել իրար երեսի և կամ իրենց իրար հետ հանդիպելիս մարդ զգալ։
Հանցավոր կապերը ի՞նչ հոգեբանական հիմնավորումներ ունեն, մարդիկ իրենք գիտեն, որ ստորությամբ են զբաղված, ինչպե՞ս են հանգստացնում իրենց խիղճը։
Արդյո՞ք Հայաստանում չկան հոգեբաններ, ովքեր զբաղվում են այս դասի մարդկանց հոգեբանության ուսումնասիրմամբ։ Չէ՞ որ գիտական տեսանկյունից սա մարդկային հոգեբանության ամենահետաքրքիր դրսևորումներից մեկն է, երբ մարդն ապրում է երկատված հոգեբանական վիճակում։ Արտաքինից փորձում է հրեշտակ ձևանալ, երբ ներքինը գաղջ ու թրիք է։
Նյութի աղբյուր՝ Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել