4344521ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերին իր նախընտրական քարոզարշավի և կուսակցության համար հավաքել է ռեկորդային՝ 154 մլն դոլար: Այս մասին հայտարարել է նրա նախընտրական շտաբը՝ գրում է tass.ru-ն:

84 մլն դոլարը հավաքվել է հենց նախագահական ընտրություններին Քլինթոնի մասնակցության համար, ևս 70 միլիոնը նախատեսված է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի և ԱՄՆ տարբեր նահանգներում նրա մասնաճյուղերի համար: Քլինթոնի նախընտրական քարոզարշավի մենեջեր Ռոբի Մուքի խոսքով՝ սեպտեմբերին ընտրությունների հիմնադրամին նվիրատվություն է կատարել ավելի քան 900 հազար մարդ, իսկ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում՝ 2,6 միլիոն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել