Գյումրու թիվ 34/74 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց նաև 2012 թվականի նոյեմբերի 12-ից Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, «Բալասանյան դաշինքի» ղեկավար Սամվել Բալասանյանը։

Լրագրողների հետ զրույցում Սամվել Բալասանյանն ասաց, որ ընտրության է եկել թոռնուհու հետ և քվեարկել է հանուն նրանց ապագայի։

Դիտարկմանը, թե ընտրություններն ընթանում են ընտրախախտումներով, Արցախի և այլ թաղամասերում մարդկանց են տանում ընտրատեղամասեր, Սամվել Բալասանյանն ասաց, որ այդ մասին թող անմիջապես հայտնեն իրավապահ մարմիններին:

«Դա քրեորեն պատժելի է։ Ես որևէ խնդիր  չունեմ, որ մենք ընտրախախտում անենք։ Այսօր էլ բոլոր տասը կուսակցություններին հորդորել եմ, որ որևէ խախտում չկատարեն և լինի արդար,ազատ,թափանցիկ ընտրություններ»,-ասաց նա։

 Հարցին, թե որքան է գնահատում իր ընտրվելու հնարավորությունը, Բալասանյանը պատասխանեց, որ շանսերը գնահատելու է ժողովուրդը՝ իր կատարած աշխատանքով։


Ընտրողների մասնակցության վերաբերյալ հարցին,Բալասանյանն ասաց, որ նվազ ակտիվություն է նկատվում։

«Ժամը 11։00-ի դրությամբ 7554 ընտրող է մասնակցել, տեսնենք՝ ինչ կլինի կեսօրից հետո»։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի տարածման և Բալասանյանին ուղղված պատասխանի վերաբերյալ Գյումրու գործող քաղաքապետն ասաց. «Եթե նման հարց կա, որ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն, թող զբաղվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել