Картинки по запросу տիմ ընտրությունն30/03 - Վստահված անձինք հայտնում են, որ տեղամասում կարուսել է պտտվում, հանրակացարաններից մարդկանց կազմակերպված տեղափոխում են ընտրատեղամասեր։

30/10, 30/13 եվ 30/15 տեղամասերի մոտ ընտրակաշառք է բաժանվում։

30/39 - Լոռի ժամանցի կենտրոնի տեղամասում բավականին մեծ կուտակումներ են։

30/46 - արձանագրվել է դատարկ քվեաթերթիկ, որն անձը թողել է քվեախցիկի մոտ։ Այսինքն՝ տվյալ տեղամասում ևս կարուսելի փորձ է արվել, սակայն ավարտին չի հասցվել։

Թիվ 25 դպրոցի մոտ (Բազում թաղամաս) ֆիքսվել է գումար բաժանելու դեպք։

Ընտրակեղծիքներ կամ խախտումներ նկատելու պարագայում խնդրում ենք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝
0322-20708, 091-215034, 091-255898, 099-888120
Լուսավոր Հայաստան կուսակցության Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շտաբ
#armlocalvote #armlocalvotevanadzor #լուսավորհայաստան#լուսավորհայաստանվանաձոր #ՏԻՄ #ՏԻՄընտրություններ#հոկտեմբերի2 #Վանաձոր #ՏԻՄ2016

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել