Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին Tert.am-ը խնդրեց անդրադառնալ այն հարցին, թե արդյոք հակասություն չի տեսնում, որ ներկայիս կառավարությունը աշխատելու է նախկին կառավարության մշակած հարկային օրենսգրքով: 

«Եկեք փաստենք, որ այս կառավարությունը, թեպետ նոր ձևավորված է, կազմով նոր է, այդուհանդերձ շարունակելու է այն քաղաքականությունը, որը պետք է փորձի ապահովել ՀՀԿ-ի և երկրի Նախագահի նախընտրական ծրագրերը և դառնա նախորդի իրավահաջորդը: Բոլոր կառավարություններն այդ խնդիրն են լուծում և հարկային օրենսգիրքը, ըստ էության, նույն նպատակն է հետապնդում: Առերևույթ դուք ճիշտ եք, այս օրենսգիրքը ներկայացվում է նախորդ կառավարության կողմից»,- ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանը և նորանշանակ նախարարները քննարկումներն անցկացնում են երկրորդ ընթերցման համար ներկայացված տարբերակի շուրջ:

Խոսրով Հարությունյանը նկատեց, որ  տնտեսական բլոգը ներկայացնող անձիք նախկինում նույնպես զբաղվել են հարկային օրենսգրքի մշակմամբ, և նրանք եկել են այն եզրակացության, որ երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը համապատասխանում է այն հիմնական սկզբունքներին, որոնք կառավարությունը, հավանաբար, նախատեսում է ներկայացնել գործունեության ծրագրի տեսքով:

Ըստ նրա՝ այսօր կանգնած ենք պետական բյուջեն համադրելու, բյուջետային կարողություններն ավելացնելու անխուսափելի  անհրաժեշտության առաջ, որին պետք է հասնել ստվերի կրճատմամբ: Նա ասաց, որ ինքն անձամբ հարկային օրենսգրքի հետ կապված  արել է վեց տասնյակից ավելի առաջարկություններ, որոնց ճնշող մեծամասնությունն ընդունվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել