Ասենք ակտիվ ֆեյսբուքահայությունից որ մեկին էլ հարցնես, թե արդյո՞ք կարելի է ինչ-որ սթափ ու ադեկվատ հետևություններ անել բեսեդկի մասսայի ու մակարդակի զրույցից՝ երկրի մասշտաբով, կասի՝ «իհարկե ոչ»։
Բայց էդ նույն ֆեյսբուքցիներից շատերը, ընկնելով (վիրտուալ) ամբոխի հոգեբանության ազդեցության տակ, ֆեյսբուքում տարածվող ամեն մի լուր, որը բացի «հորս արևից» ոչնչով դեռ չի հաստատվում, ընկալում են որպես դոգմատիկ ճիշտ։ Էհ ձեր ցավը տանեմ, Ֆեյսբուքն էլ նույն քուչի բեսեդկեն ա, ուղղակի եթե քուչի ամենամեծ բեսեդկում մի 30 մարդ ա տեղ անում, էս մի բեսեդկում 300000 մարդ ա բեսեդկի մակարդակի զրույց անում։
Մի քիչ սառնասիրտ եղեք ու մի քիչ զսպեք էմոցիոնալությունը՝ ի օգուտ ռացիոնալության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



