Ազգ, եկա տուն: Նոր:
Էս ի՞նչ ա կատարվում: Րաֆֆին «հաղթո՞ւմ» ա:
Հայ դա` նե-նե-նե:
Շա՜տ հետաքրքիր է: Բա շուտ կասեինք:
Էս էն «Ժառանգությունը» չէ՞, որ խորհրդարանական ընտրություններում հինգ տոկոս ձայն էր ստացել:
Աճել է Րաֆֆին: Հաստատ` ոչ թարս:
Էս էն «Ժառանգությունը» չէ՞ր, որ հինգ հոգով տասը երգ երգեց խորհրդարանում. հինգ հոգով մտավ պառլամենտ, տակը մնաց երեքը` մեկը հյուպատոս, մյուսը, ինչպես գրում էին իր օրերում, վազքապառկիկ, երրորդը... Երրորդն ո՞վ է, մոռացա, հա էդ երրորդն էլ վայ թե իրենցը չէ:
Մի բան ասեմ, ու ինձ վստահեք. Րաֆֆին վախեցել է ընդդիմությունից իրեն վերագրվող «հաղթանակից»: Նա, ոնց երեւաց, իրորեն էր պատրաստ վերցնել երկրորդ տեղի ձեռնոցը, ընդդիմադիր լինելու փաղանգը:
Հիմա, որ իրեն ձայն են տվել ԲՀԿ-ն... Փաստորեն Ծառուկյանը գիտեր՝ ուր է գնացել, ումով է գնացել: ՀԱԿ-ը: ՀՅԴ-ն: Եւ մի քանի կին ատամնատեխնիկներ, նա չի կարողանալու վերցնել այդ ծանրությունը ու դուրս չի գալու դրա տակից... Հիշեք՝ ինչ եմ էսօր ասում. ես այդ հումքը շա՜տ լավ գիտեմ. գիտեմ նաեւ, որ իր հայրը` Ռիչարդը, «մի քիչ» դժգոհ էր Րաֆֆու ինֆանտիլ խասյաթից ու նաեւ բարձրաձայնում էր այդ մասին:
Սա` ներքաղաքական մասով:
Կա նաեւ գեոքաղաքական մաս:
Էդ մասին մի կտոր հաց ուտեմ, նոր:
Հ.Գ. Րաֆֆին նաեւ շփոթված էր, որովհետեւ գիտեր՝ որքան էլ իրեն «ծածկողներ» լինեն դրսից, ներսից, իր հետ կապված գործեր կան, որ մի քիչ դժվար է դրանք «ծածկել», կրկին սկսվելու է դրանց մանվածքը բացվել:



