Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ 2014 թվականին Դոնեցկի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած ավիավթարի (այս պահին պատմության ընթացքում գրանցված ամենամեծը) մասին նոր հանգմանքներ են ի հայտ եկել։ Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ամստերդամից Կուալ-Լամպուր թռչող բոինգը բավականին կասկածելի հանգամանքներում ընկել էր Ոկրաինայի և Ռուսաստանի սահմանների մոտ։ Ըստ էության՝ ինքնաթիռը խոցվել էր «Բուկա» հրթիռի կողմից․ սա հետազոտությունը վարող JIT ընկերության եզրակացությունն է։ Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների թագավորության գլխավոր դատախազ Ֆրեդ Վեստերբեկեն։ Ըստ հետազոտող խմբի՝ հաջողվել է պարզել, թե կոնկրետ որտեղից է հրթիռը խոցել ինքնաթիռը և այդ վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, խոցման պահին գտնվել է ռուս փախստականների տիրապետության տակ։ Սա նշանակում է, որ ռուսական իշխանությունները լիովին պատասխատավություն են կրում տեղի ունեցած ողբերգության համար և անմիջականորեն ներգրավված են այս հարցում։
Անշուշտ, ռուսական կողմը վաղուց մերժել է իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները և առաջարկել ողբերգության իր սեփական վարկածը, ըստ որի՝ օդանավի խոցումը կարող էր ձեռնտու լինել ուկրաինական ռազմական ուժերին, որոնց նպատակը կարող էր լինել ռուս-ուկրաինական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին է՛լ ավելի սրելու այն։ Հետազոտող խումբը, սակայն, մոտ երկու տարվա ուսումնասիրություններից հետո այնուամենայնիվ կարողացել է պարզել այն վայրը, որտեղից, ինչպես գիտենք, արձակվել է հրթիռը։ Դա Պերվամայսկի կոչվող տարածքն է, որտեղ հրթիռը մոտեցել է Սնեժնոյե գյուղից՝ 20-30 կիլոմետր շարժվելով դեպի նշված վայր։ Հետազոտության արդյունքներով այդ ժամանակ, ինչպես նշեցինք, գյուղը գտնվել է ռուս փախստականների ձեռքում, և սա ապացույց է այն բանի, որ հենց ռուսական կողմն է այս ողբերգության հեղինակը։ Առաջիկայում, կարծում ենք, ռուսական կողմը նույնպես հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, սակայն եթե JIT-ի ձեռք բերված ապացույցներն օգտագործվեն միջազգային դատարաններում, Ռուսաստանը կարող է շատ լուրջ խնդիրների առաջ կանգնել, որովհետև կան նաև նոր տեսանյութեր, որտեղ երևում է այն զինվորական մեքենան, որը հրթիռը նշված վայրերով տեղափոխում է Պերվամայսկի գյուղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել