Image result for վանո սիրադեղյանԻնչպես մասնակցեցի Ազգային ժողովի «գրավմանը»:
Մաս 6-րդ:
Կարծում եմ, որ 96-ի սեպտեմբերի հայտնի օրերին Վազգեն Մանուկյանի և ընդիմության ղեկավարների մտքին չկար ժողովրդի կողմից Ազգային ժողովի ճաղերը ջարդելով շենք ներխուժելու ծրագիր։ Բացի, որ դա չէր բխում իրենց շահերից, այլ նաև թվում էր անհնարին, ու թեև մեր կյանքում հաճախ են պատահում «անհնարին» բաներ, բայց մեր մտքում դրանք հենց այդպիսին լինելու պատճառով նախօրոք ծրագրերի մեջ ներառված չեն լինում: Ընդդիմության քայլերից երևում էր, որ նպատակը ԿԸՀ -ի և իշխանությունների վրա ժողովրդական աննախադեպ ճնշում գործադրելով ինչ-ինչ արդյունքների հասնելն է: Սակայն փտած էր ոչ միայն պետական համակարգը, այլ նաև այդ «համակարգը» ժողովրդից տարանջատող դարպասները: Այն ժամանակ չար լեզուները և դավադրաբանները ասում էին, որ նախորդ գիշեր Վանոն էր թուլացնել տվել ճաղերը: Ճաղերը չգիտեմ, բայց որ Վանոն կամ, ավելի ճիշտ, արդեն Վանիկ Սմբատիչն իր ոստիկանական բեսպրեդելով սասանել էր պետականության վարկը հաչս հանրության դա անժխտելի իրողություն էր: Ասեմ, որ գրող, բանաստեղծ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանոյին ես չեմ նույնացնում ավելի ուշ արդեն որպես Վանիկ Սմբատիչ հանդես եկող անձնավորության հետ: Շարունակելի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել