Image result for կառավարությունՑանկացած համակարգ ժամանակի ընթացքում ձևավորում է իր «պահապաններին», որոնք դառնում են անփոխարելիներ: Նրանք երբեք առաջին դեմքերը չեն, նրանք երբեք չեն լինում գագաթին ու երբեք էլ չեն ձգտում հասնել գագաթին. գագաթները գալիս-գնում են, իսկ իրենք կան ու մնում են համակարգի դե ֆակտո տերերը: Պետական կառավարման համակարգի՝ առաջին դեմք չհանդիսացող անփոխարինելիները համակարգի յուրաքանչյուր տատանման ժամանակ այն իր ստատուս քվոյին վերադարձողներն են, թռիչքների պահին հետ քաշողները, բայց նաև խորտակումներից հետ պահողները: Անփոխարելիները կառավարման համակարգի ստատուս քվոյի երաշխավորներն են:

Կառավարության անդամների նշանակման առաջին փաթեթը հանրային լեգիտիմության բավականին պաշար ավելացրեց նոր վարչապետին: Երկրորդ փաթեթն, իհարկե, այդ պաշարից մի կտորը տարավ, բայց այն դեռևս էապես բարձր է: Հիմա կսկսվեն վճռորոշ երեք շաբաթները: Երեք շաբաթվա ընթացքում նորանշանակ նախարար-գլադիատորները անկախ իրենցից կսկսեն «հասկանալ», որ անփոխարելիներն իսկապես անփոխարինելի են: Երեք շաբաթվա ընթացքում այս օրերին բոլոր նախկին կանոնները հարցականի տակ դրած համակարգը էլի գետնին կգամվի մի փոքր ավելի երկար, բայց ամուր շղթաներով՝ համակարգային անփոխարելիներով: Կընկալվի՞ այս անխուսափելի հեռանկարը, հենց սկզբից կկտրվե՞ն շղթաները, թռիչքի անհրաժեշտ պայմանը կապահովվի՞, կերևա երեք շաբաթում: Հակառակ պարագայում՝ երեք շաբաթից մեծ թռիչքի ակնկալիքով եկածները իրենցից անկախ կմտնեն եղած համակարգը հերոսաբար ղեկավարելու սուրբ գործի տիրույթ: Ճիշտ նախորդների նման:

Սպասենք երեք շաբաթ:

Դուխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել