«Brussecls Airlines»-ը շարունակում է մեծացնել իր սպասարկման ցանցը: Սպասվում է, որ հաջորդ տարվանից կմեկնարկեն Բրյուսել-Երևան թռիչքները: Նախատեսվում է շաբաթվա ընթացքում իրականացնել մեկից երկու թռիչք: Դրանք կիրականացվեն A320 օդանավերով։
Ակնկալվում է նաև, որ տարեվերջին կիրականացվեն չարտերային չվերթներ Բրյուսել-Երևան ուղղությամբ, որին կմասնակցի նաև բելգիական «Armwings» տուրիստական կազմակերպությունը:
Հայաստանի համար կենսական նշանակություն ունի օդային ճանապարհների ընդլայնումը: Այս ոլորտում անելիքները շատ են, բայց կարծես որոշակի քայլեր են ձեռնարկվում բացը լրացնելու համար: Ինչպես հիշում ենք, «Քաթարի ավիաուղիներ» ավիաընկերությունն էլ այս տարվա մայիսից սկսել է իրականացնել Դոհա-Երևան ուղիղ ավիաչվերթներ:
Դանդաղ քայլերով փորձ է արվում այս բնագավառում հասնել որոշակի դրական արդյունքների, սակայն պետությունն այս ուղղությամբ դեռ անելիքներ ունի: