Նույնիսկ եթե Մոսկվան Ադրբեջանին խոստանա ողջ Հայաստանը նրան տալ ԵՏՄ մտնելու դիմաց, ապա վստահ կասեմ, որ անգամ դրան Ադրբեջանը չի համաձայնվի, ուր մնաց թե Ղարաբաղ խոստանալով մտնի ԵՏՄ։ Ադրբեջանը հազիվ ազատվել է ռուսական լծից ու լծասարքերից, որ փայտով էլ ծեծես, աշխարհի բոլոր կաշառքներն էլ խոստանաս ու տաս, միևնույնն է, նա ռուսական լծի տակ այլևս չի մտնի։ Իհարկե, եթե Ռուսաստանը նորից զենքի ուժով, զորք ու զրահով չգրավի Ադրբեջանը։
Սա է ճշմարտությունը, և իզուր տեղը սպեկուլյացիաներ պետք չի կատարել այս թեմայով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել