ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել է 1.518.407 ընտրող կամ ՀՀ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.05 տոկոսը: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Եվ այսպես, ընտրությունների մասնակցությունը ըստ մարզերի և մայրաքաղաք Երևանի ներկայացնում ենք ստորև.
Երևանում 445.338 ընտրող կամ ընտրողների 53.99 տոկոսը
Արագածոտն 72.696 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.60 տոկոսը
Արարատ 157.506 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 56.92 տոկոսը
Սյունիք 71.899 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 65.50 տոկոսը
Կոտայք 137.561 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 59.15 տոկոսը
Գեղարքունիք 128.796 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 69.60 տոկոսը
Վայոց Ձոր 29.597 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62.65 տոկոսոը
Արմավիր 127.845 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 56.92տոկոսը
Շիրակ 132.793 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.92 տոկոսը
Լոռի 143.59. ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 60.15 տոկոսը
Տավուշ 71.317 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 65.73 տոկոսը
Նշենք, որ ամենապասիվը ընտրություններին մասնակցում են Երևանի բնակիչները, իսկ ամենաակտիվը մինչ այս պահը գրանցվել է Արարատի մարզում:



