Տապալելով Քի Վեսթում ԱՄՆ իշխանությունների կողմից նախապատրաստված հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը՝ Հեյդար Ալիևն իր հետնորդի համար մի շարք կարևորագույն խնդիրներ լուծեց՝ նկատելիորեն հեշտացնելով վերջինիս համար քաղաքական մակարդակում հայկական կողմերի հանդեպ առավելության հասնելու հարցը: Չստորագրելով քիվեսթյան տարբերակի տակ՝ Ալիևը նաև Մոսկվայի լրացուցիչ վստահության մեծ պաշար ամբարեց: Ամենայն հավանականությամբ նա ի սկզբանե չէր էլ պատրաստվում համաձայնել ամերիկյան առաջարկին, բայց, դրա հետ կապված գործընթացի մեջ ներգրավվելով, հաջողեց իր երկարաժամկետ ռազմավարական խաղը նոր հանգրվանի հասցնելու գործում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/841776735958019
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



