880Araratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել այս տարվա հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորությունը. հաղորդում է  INTERFAX-ը։

Այսօր առավոտյան լրագրողների հետ հանդպման ժամանակ Պեսկովը մեկնաբանել է թուրքական ԶԼՄներում տարածված այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի ամսին Ստամբուլում սպասում են ՌԴ  նախագահ Պուտինի այցին։ «Մենք չենք բացառում այդպիսի հնարավորությունը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ «երբ ավարտվեն նախապատրաստական աշխատանքները, կարվի համապատասխան հայտարարություն»։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն պաշտոնական այցով այցելել էր Ռուսաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել