Րաֆֆի ՀովհաննիսյանԵրեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է քիչ առաջ հայտարարված exit poll-ի նախնական արդյունքները, որոնց համաձայն իրենց թեկնածում ստանում է ձայների 32 %-ը, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 58 %: : 

Մեդիամաքս-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ «Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին տեղերով շփոթել են»: 

«Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին տեղերով են շփոթել` կա´մ միտումնավոր, կա´մ վճարի դիմաց: Իրականում, Րաֆֆի Հովհաննիսյանը 58%-ից շատ ավելի ձայներ է հավաքել», - ասել է Հովսեփ Խուրշուդյանը Մեդիամաքս-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել