Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը կհավաքի 60% տոկոսից մի փոքր ավելի, իսկ Րաֆֆու արդյունքները կտատանվեն 26-28% տոկոսի մոտ, քանի որ էքզիտ-փոլի հարցին պատասխանողները ավելի ուրբանիզացված են:

Գյուղական բնակավայրերի ֆակտորը շատ մեծ ազդեցություն է թողնում ընտրությունների վրա, և ձայների ստվար զանգվածը գործող իշխանություններին գալիս է այնտեղից: 

Միշտ զարմացել եմ, որ ընդդիմադիրները չեն մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Հ.Գ. Եթե դուք ընտրել եք Րաֆֆուն, Բագրատյանին կամ Սերժ Սարգսյանին, դա չի նշանակում, որ ուրիշները պետք է ձեր նման քվեարկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել