Հաշվի առնելով Բռնաբարած Շուկայի բռնաբարման հաջողված փորձը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սամվել Ալեքսանյանը փաթթած ունի ցանկացած քաղաքապետի, ինչպես նաև այն հանգամանքը, որ առաջինը լիարժեքորեն բավարարում է քաղաքապետի՝ թոխատյանական սահմանմանը, հաշվի առնելով Կարֆուրի ճակատամարտում տարած փառապանծ հաղթանակը, առաջարկում եմ.
1. 2013 թվականի մայիսին կայանալիք Երևանի ՏԻՄ ընտրություններում Սամվել Ալեքսանյանին առաջադրել որպես քաղաքապետի միասնական թեկնածու.
2. համատեղության կարգով, Սամվել Ալեքսանյանին նշանակել Երևանի գլխավոր ճարտարապետ.
3. համատեղության կարգով Սամվել Ալեքսանյանին նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարար.
4. համատեղության կարգով Սամվել Ալքեսանյանին նշանակել ՀՀ առողջապահության նախարար.
5. համատեղության կարգով Սամվել Ալքեսանյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ և բանակային 12-րդ կորպուսի հրամանատար՝ վերջինիս կազմավորումը իրականացնելով կորպուսի հրամանատարի միջոցներով.
6. համատեղության կարգով Սամվել Ալեքսանյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ.
7. համատեղության կարգով Սամվել Ալեքսանյանին նշանակել ՀՀ քաղաքաշինության նախարար.
8. համատեղության կարգով Սամվել Ալեքսանյանին նշանակել ՀՀ մշակույթի նախարար
9. համատեղության կարգով Սամվել Ալեքսանյանին նշանակել Արարատյան Թեմի Առաջնորդական Փոխանորդ
10. «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա. Հոդված 9-ը վերաշարադրել. «Հոդված 9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի մենաշնորհ» կոչումն է: «Հայաստանի մենաշնորհ» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան:
բ. Հոդված 10-ում ««Վարդան Մամիկոնյան» շքանշանը» բառերից հետո կատարել լրացում. «Կարֆուրի ճակատամարտի շքանշանը»:
գ. Հոդված 11-ում «Մովսես Խորենացու մեդալը» բառերից հետո կատարել լրացում. «Ծածկած Շուկայի առման մեդալը»:
դ. Հոդված 19-ը վերաշարադրել. «Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների և կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ, բացառությամբ՝ Սամվել Ալեքսանյանի կողմից արտաքին նմանություններով պատրաստված նշանների, հուշադրամների և կրծքանշանների»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/umood/posts/598349666859639
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել