Ամբողջ օրը հետեւում էի «Ժառանգության» եւ Րաֆֆու պահվածքին:
Ոզնուն էլ էր պարզ, որ, բոլոր դեպքերում, նրա պայքարը երկրորդ տեղի համար չէ: Չնայած ընտրությունների ժամանակ նրա ծախսած փողն իզուր չէր կորչելու. ի դեպ. այս պահին էլ` հանուն արդարության եւ ժողովրդավարության, հանուն օրենքի եւ հալածյալների խոսող Րաֆֆու պաստառները քաղաքի, Երեւան մտնող ճամփեքի վրա են, ու տաք ապրած տղուց` «մաչոյի» վերածված Րաֆֆին դեռ ասում է հայերիս` հնարավոր է, խախտելով օրենքը:
Կռիվն այլ բանի համար է. Րաֆֆին շատ լավ հասկանում է, որ երկրորդ տեղի հետ իրեն պետք է նաեւ ընդդիմադիր սոուս, որպեսզի կարողանա սահուն կերպով վերածվել ընդդիմադիր բեւեռի՝ զբաղեցնելով այլեւս բաց մնացած ընդդիմադիր դաշտը: 
Իսկ դրա համար այս ընտրություներն ամենահարմար պահն ու ուղղակի «մոնենտ իստինին» են: 
Դրա համար էլ նրանք բողոքում են, ճվճվում են, լաչակները վեր առած` կոկորդները պատռում են, իրենց տալիս են ոստիկանության ձեռը (ի դեպ. կարծում ենք՝ հնեց էնպես չէր օրերս երբեմնի սանկտ-պետերբուրգյան հյուպատոս Ռուբեն Հակոբյանը հանդիպել գոսպոդին Կովալենկոյի հետ`ՀՀ-ում ՌԴ դեսպան), իրենք հող են պատրաստում վերը նշվածն իրակացնելու համար:
Չնայած շատերն ասում են` Րաֆֆին ավելի շուտ կշնորհավորի, քան կմտնի փողոց` պայքարելու, կրելու ընդդիմադիր պայքարի դառնությունները:
Այդպես պնդելու բոլոր հիմքերը կան, որովհետեւ քիչ առաջ հրապարակված էքզիթ-փոլի տվյալներով Րաֆֆին ստացել է երեսուներկու տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել