ՀՀ նախագահի ընտրություններին մինչև 17:00-ն մասնակցել է 1.259.374 ընտրող կամ ընտրողների 49.81 տոկոսը: Այս մասին քիչ առաջ ՀՀ ԿԸՀ-ում հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Եվ այսպես ընտրությունների մասնակցությունը ըստ մարզերի և մայրաքաղաք Երևանի ներկայացնում ենք ստորև.
Երևանում 366.620 ընտրող կամ ընտրողների 49.81 տոկոսը
Արագածոտն 62.655 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 54.82 տոկոսը
Արարատ 125.195 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 58.76 տոկոսը
Սյունիք 61.711 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 56.27 տոկոսը
Կոտայք 110.153 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 47.37 տոկոսը
Գեղարքունիք 77.606 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.74 տոկոսը
Վայոց Ձոր 24.732 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 52.35 տոկոսոը
Արմավիր 101.533 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 45.20 տոկոսը
Շիրակ 111.286 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 48.54 տոկոսը
Լոռի 125.923 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 52.54 տոկոսը
Տավուշ 61.925 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 56.99 տոկոսը
Նշենք, որ ամենապասիվը ընտրություններին մասնակցում են Երևանի բնակիչները, իսկ ամենաակտիվը մինչ այս պահը գրանցվել է Արարատի մարզում:



