1.Տեսնես՝ ընտրությանը մասնակցող քաղաքացիներից քանի %-են հավատում վաղվա ապահով Հայաստանի գոյությանը:
2.Տեսնես՝ մեր ժողովրդին չե՞ն ընդգրկելու Գինեսի ռեկորդների գրքում այն բանի համար, որ 5 տարի ապրելու են 5000 դրամով՝ օրական 2,74 դրամ:
3. Տեսնես՝ ԲՀԿ-ականները ո՞ւմ օգտին քվեարկեցին:
4.Տեսնես՝ ընտրակաշառք բաժանողներին ու ընտրազանգված ապահովողներին տքնաջան աշխատանքի համար ինչքան են վերջում վճարելու:
5.Տեսնես՝ ընտրությունները «արդար և թափանցիկ» հայտարարողները հավատո՞ւմ են իրենց խոսքերին, թե՞ մտքում ծիծաղում են իրենց ասածների վրա:
6.Տեսնես՝ ինչից է, որ բնակավայրերում գրանցված, բայց այլ տեղերում ապրող քաղաքացիները միայն 5 տարին մեկ և այն էլ 5 րոպեով են գալիս իրենց ծննդավայր (կամ բերում են):
7.Տեսնես՝ այս ընտրություններից հետո՞ էլ են լինելու թանկացումներ:
8.Տեսնես՝ այս ընտրություններից հետո էլ են հայտարարելու մասնակցության այնպիսի անհավանական ցուցանիշ, որից պարզվելու է, որ Հայաստանից ոչ մի արտագաղթ էլ չի եղել և երկրում ապրում է մի 4 միլիոն մարդ, և բոլորն էլ ընտրելու իրավունք ունեն:
9.Տեսնես՝ ԿԸՀ-ը ինչու չարձագանքեց անձնագրերից թաց անձեռոցիկով հեշտությամբ մաքրվող կնիքների խնդրին և ընտրությունները ընթացան «բնականոն ընթացքով»:
10.Տեսնես՝ Հայաստանում մի օր լինելո՞ւ են արդար, թափանցիկ ու անկաշառ, չպարտադրված ընտրություններ, եթե լինեն, խնդրում եմ՝ հետագա սերունդներին այդ փաստը ըստ արժանվույն արձանագրեն: