

Դե իսկ առաջնագծում երեկ հայ զինվոր է զոհվել թշնամու կրակից, այլ կերպ ասած՝ այդ Իսկանդերի «ի հայտ» գալուց հետո էլ առաջնագծում նույն մթնոլորտն է, ինչ դրանից առաջ, այսինքն՝ մենք այդ իսկանդերով առանց մեծ տերությունների թույլտվության ոչ կարողացանք ռազմական թիրախ խոցել ապրիլին, ոչ էլ կունենանք ապագայում նման հնարավորություն, և ոչ էլ թշնամու վրա հոգեբանական ճնշում կարողացան գործադրել։
Բայց սրան զուգահեռ՝ սոցցանցային քարոզիչները, լավ հասկանլով, որ այդ իսկանդերը կա, թե չկա, միևնույն է թշնամին կրակելու է մեր զինվորների ուղղությամբ, իրենց շտապեցին ապահովագրել, և իսկանդերի՝ հանրապետության հրապարակով «հաղթական երթի» մասին իրենց գրառումներում ակնարկում էին, որ «առաջնագծում իրավիճակի վրա սա մեծ ազդեցություն չի ունենա»։
Բա որ լավ գիտեիք, որ ոչինչ էլ չի փոխվելու ձեր մի «ժեշտի կտորից», ինչու՞ էիք հերթական փուչիկը ստեղծում այս հասարակության համար, ինչպես դա անում էիք ապրիլից առաջ տարիներ շարունակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armine.vardevanyan.9/posts/215843788830310?notif_t=close_friend_activity¬if_id=1474866272069297
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել