Operativ.am-ը գրում է.
Ինչպես հայտնել էինք, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի է ունեցել Վանի նահանգի Սարայ քաղաքի մոտ` Իրանի հետ սահմանից ոչ հեռու: Ըստ թուրքական «En son haber»-ի պայթյունը կազմակերպել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
Ըստ տեղական իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի տեղեկությունների, պայթյունի արդյունքում վնասվել է գնացքի երեք վագոն, որոնք գտնվել են պայթուցիկ սարքին մոտ, երբ այն պայթել է:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=192931&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



