Image resultOperativ.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Նյու Յորքում հանդիպման ժամանակ հայտարերել է, որ ճանաչելու է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, եթե հաղթի նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով միլիարդատիրոջ նախընտրական քարոզարշավի կայքին:

«Պարոն Թրամփը ճանաչել է, որ Երուսաղեմը եղել է հրեական ժողովրդի հավերժ մայրաքաղաքը ավելի քան 3 հազար տարի շարունակ, և որ Միացյալ Նահանգները Թրամփի օրոք ի վերջո կընդունի Երուսաղեմը Իսրայել պետության անբաժան մայրաքաղաք ճանաչելու կոնգրեսի հին որոշումը»,-գրված է հաղորդագրության մեջ:

Թրամփն ու Նեթանյահուն նաև քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունները, այդ թվում` Իսրայելին ռազմական օգնությունը, անվտանգությունն ու կայունությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել