Երբ մարդիկ խոսում են զուտ հաշվարկներից, ընտրողներին դիտարկում են որպես ռեսուրս, այն էլ ստատիկ ռեսուրս՝ կանխորոշված ձայներով, այդ հաշվարկներից ելնելով սկսում են աջ ու ձախ ինչ ասես ասել, ապա կա միայն մեկ եզրակացություն: Խոսքի ուժը Հայաստանում արժեզրկված է, ամեն ինչ «հաշվարկում ենք», բայց մեր խոսքի ուժի ազդեցությունը նսեմացնում ենք: Խոսքը շատ ուժեղ զենք է, կիրառեք այն տեղին, այլապես նմանվում ենք ընտրակաշառք բաժանողների տեսակին, նրանք էլ են զուտ հաշվարկներով շարժվում:
Ընտրողը մարդ է ու արժանապատվություն ունի: Ցանկացած ընտրող: Հաշվարկները կարող են հետևանք լինել, ոչ թե պարզապես պատճառ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել