Ես էլ կատարեցի իմ քաղաքացիական պարտքը՝ 10/26 տեղամասում: Որևէ կուտակում, խախտում և այլ արտառոց իրադարձություններ չնկատեցի: Թանաքս տեղում է )))) 
Մի նկատառում այսպես կոչված «ֆեյսբուքյան հերոսներին», մարդկանց, ովքեր մեծագույն հերոսություն են համարում քվեաթերթիկ փչացնելը՝ տարրատեսակ գրառումներով և հետո այդ թվացյալ հերոսությունը ի ցույց ֆեյսբուքյան հանրության դնելը: Քվեարկելը ոչ միայն ձեր սահմանադրական ԻՐԱՎՈՒՆՔՆ է, այլ նաև ձեր քաղաքացիական ՊԱՐՏՔԸ: Երկրի իշխանության ձևավորմանը ձեր մասնակցությունն է միայն իրավունք տալիս պահանջատեր լինելու երկրում կատարվող զարգացումներին: 
Համոզված եմ, որ թեկնածուների ծրագրերին ծանոթանալու դեպքում ամեն մեկը կգտներ իր պատկերացումներին ավելի համապատասխան թեկնածու, քան, օրինակ, Չակ Նորրիսն է...
Կոչ եմ անում բոլորին՝ գիտակցեք ձեր քվեի արժեքն ու ուժը: 
Հանուն Հայաստանի ապագայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել