Ասենք սրա արածի ու ավտոբուսով ընտրող տանող-բերողի արածի մեջ տարբերությունը ո՞րն ա... Լկտիությո՞ւնը... Հանցավոր ռեժիմ, սոված մանուկներ... Երկրիդ օրենքները հարգել սովորիր, տղա ջան...
Հոդված 401. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը
Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հիգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողների կամարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
Կից նյութը` այստեղ