Մամուլում շրջանառվում է, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը Իտալիայում անշարժ գույք է ձեռք բերել և որդու ընտանիքը տեղափոխել է «պիցցայի հայրենիք»:
Հետաքրքիր է` քանի՞ 100 տարի է պետք մշակույթի նախարարի աշխատավարձով ապրել, որ հնարավոր լինի Իտալիայում անշարժ գույք գնելու միջոցներ խնայել: «Ատկատների» և պետական միջոցների «գողության» արդյունքում կուտակած հարստությունով այլ երկիր տեղափոխվելը դարձել է պաշտոնյաների սովորական ուղին:
Միանշանակ չի կարելի հիմնվել ոչ պաշտոնական տեղեկատվության վրա, սակայն մամուլում նաև շրջանառվում է, որ Պողոսյանը ներկայումս պրպտում է Իտալիայում ՀՀ դեսպան նշանակվելու ուղղությամբ: Ցավոք, շատ «գռդոնչի» պաշտոնյաների համար դեսպան նշանակվելը դարձել է «վաստակած» հանգիստը վայելելու հնարավորություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=663829453793233&id=100004985530872&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել