Երբ շրջանառության մեջ դրվեցին նոր կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը, որպես օրինապաշտ քաղաքացի անմիջապես ստացա թե՛ մեկը, թե՛ մյուսը... Հիմա պարզվում է, որ անձը հաստատող այդ երկու գլխավոր փաստաթղթերն էլ ինձ զրկում են ձայնի իրավունքից՝ դրանցով քվեարկելն արգելվում է... Խնդրում եմ անվանեք աշխարհի մեկ այլ պետություն, որտեղ քաղաքացուն թույլ չտան քվեարկել իր անձը հաստատող երկու գլխավոր փաստաթղթով այն դեպքում, երբ նույն պետությունն էր հորդորում ստանալ այդ փաստաթղթերը... Պարզապես պետության անուն ասեք, որտեղ օրինապաշտությունը պատժելի է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=487316411330392&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



