Operativ.am-ը գրում է.
Մոսկվան կոչ է անում կանխել Սիրիայում հրադադարի մասին ՌԴ ու ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ձախողումը, օբյեկտիվ հետաքննել դրա իրագործմանը խանգարող միջադեպերը՝ Դեր Զորում ու Հալեպում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին:
«Հիմա գլխավորն այդ պայմանավորվածությունների ձախողումը կանխելն է, ինչպես նաև Դեր Զորում ու Հալեպում դրանց իրագործմանը խոչընդոտող միջադեպերն օբյեկտիվ ու անաչառ հետաքննելը, հատկապես, որ քիչ չեն նրանք, ովքեր ուզում են ձախողել սիրիական կարգավորման հարցում համաձայնեցված մոտեցումները»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=192638&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



