«Եթե դուք կարծում եք, որ ներդրումների վրա ազդում է կոռուպցիայի մակարդակը, ես կարող եմ ասել, որ նման կոռելացիոն կապը շատ թույլ է, որովհետև շատ տնտեսապես աճող և օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ ունեցող երկրներ կարող եմ թվարկել, որ շատ մեծ աճ են ունենում, բայց շատ ավելի բարձր մակարդակի կոռուպցիա ունեն»,- ասում է (չգիտեմ, թե երբ կամ որտեղ) փոխնախարար Տարասյանը (hraparak.am): Էկոնոմիկայի փոխնախարարը բավական կրթված երիտասարդ է, ինչն, իհարկե, լավ է, սակայն զարմանալի է, որ նա չգիտի, որ եթե դու չունես ներդրումների ներգրավման հիմնավոր գործոններ՝ նավթ, գազ, բավարար չափով ոսկի, ալմաստ կամ գոնե մեծ շուկա և այլն և միաժամանակ ունես տրանսպորտային լուրջ խնդիրներ, ապա դու պետք է վերացնես կառավարման խոչընդոտները, որոնցից գլխավորը կոռուպցիան է: Եվ այս դեպքում, այո՛, կոռուպցիան շատ ուժեղ կոռելյացիոն կապ ունի ներդրումների ծավալի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: