Արդեն երկար տարիներ է, ինչ «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվում է «Չէին սպասում» և «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարերը: Այս հաղորդումները պատահական չհիշեցի: Այնպիսի տպավորություն է, որ նոր վարչապետը մեր օրենսդիր և գործադիր իշխանությունների համար դարձավ, բառիս բուն իմաստով, «Չէին սպասում» հաղորդման վարողը: Երբ ինչ-որ մեկը դուռը թակեց, կիսամերկ և խալաթով, քնաթաթախ մեր չինովնիկներն այդպես էլ չհասկացան, թե ով և ինչու է այս ժամին իրենց դռան զանգը տալիս: Եվ հիմա նրանք բոլորը ստիպված են ցույց տալ «հաղորդավարին», թե ինչեր ունեն իրենց հյուրասենյակներում, ննջարաններում, լոգարաններում և հատկապես խոհանոցներում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/1268115413231020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



