ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն եւ այլն: Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ բոլոր արձանագրված խախտումները կատարվում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից:Ընտրակաշառքի բաժանման դեպքեր
Ժամը 09:30-ին կազմակերպության դիտորդների կողմից թիվ 30 մանկապարտեզի մոտ արձանագրվել է 21ՏՍ 880 մակնիշի ավտոմեքենայի մոտ քվեարկությունից հետո արդեն քվեարկած ընտրողների կուտակում, որոնք ունեցել են ակնկալիքներ այդ ավտոմեքենայում նստած մարդկանցից (հասցեն` ք. Վանաձոր, Շինարարների 91):
29/25 տեղամասի տարածքում 11:30-ի դրությամբ ընտրակաշառքի բաժանման դեպք է արձանագրվել:
Լցոնումներ
31/05 ընտրական տեղամասում ժամը 09:30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը փաստել է լցոնում:
32/05 տեղամասում ժամը դիտորդը լցոնում է գրանցել ժամը 10:58-ին:
32/14 տեղամասում դիտորդը ժամը 10:00-ին արձանագրել է լրացված ստորագրված քվեաթերթիկների լցոնում քվեատուփ, ընդ որում արձանագրված լցոնման մասին տեղեկացնելու համար ԿԸՀ-ից զանգահարել են կազմակերպության դիտորդին եւ նկատողություն արել, թե ինչու է նման ինֆոմացիա տվել:
Քվեարկության գաղտնիության ապահովում
32/14 ընտրական տեղամասում ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է բաց քվեարկության 6 դեպք:
31/02 ընտրական տեղամասում քվեախցիկների դասավորությունը չի ապահովում քվեարկության գաղտնիությունը:
32/56 ընտրական տեղամասում մի պապիկ ընտրելուց հետո հանձնաժողովի անդամներին է նայել ու ասել. «Սերժին եմ ընտրել»:
32/56 ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամը ծեր պապիկին ասել է. «Եթե չտեսնես էլ, հեշտ ազգանուն է, տարածված ազգանուն է, հեշտ կգտնես»:
Ընտրողների ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու/ընտրողների ուղղորդման դեպքեր
29/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Աբազյանը մոտենում է քվեարկության եկած ընտրողներին, մինչեւ քվեարկելը զրուցում նրանց հետ, քվեարկելուց հետո նորից մոտենում է համագյուղացիներին, զրուցում նրանց հետ, իսկ ընտրողների հեռանալուց հետո վստահված անձն իր մոտ եղած ցուցակում նշում է կատարում:
30/34 ընտրատեղամասի դրսում նստած բնակբաժնի պետը անընդհատ ուղղորդում է քաղաքացիների:
Ընտրողներին ուղղորդում են նաեւ 29/27 ընտրական տեղամասում
41/23 երկու քաղաքացի մոտենում են դրսում ցուցակներում իրենց անունները փնտրողներին եւ հորդորում ընտրել Սերժ Սարգսյանին:
34VU357, 32ՏTO 848, 64 ԼՏ 664, 29/25 23 ԼՏ 137 մակնիշի մեքենաները քաղաքացիներին բերում են 29/25 ընտրական տեղամաս:
29/08 ընտրական տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը անընդհատ դուրս է գալիս, իբր դրսում փակցված ընտրողների ցուցակներն է նայում եւ ընտրողների հետ մտնում է տեղամաս:
28LT099 մեքենան ընտրողներ է բերում թիվ 29/31 տեղամաս:
0449 Լ միկրոավտոբուսն անընդհատ ընտրողներ է բերում 30/02 ընտրական տեղամաս 29/07 տեղամասի շրջակայքում կուտակումներ են եւ ընտրողներին մեքենաներով են բերում տեղամաս:
Ընտրական տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն
29/27 ընտրական տեղամասում 09:30-ի դրությամբ գտնվել են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի 3 վստահված անձ (պաշտոնապես նրանցից գրանցված է միայն մեկը):
32/34 ընտրական տեղամասում միաժամանակ գտնվել են Սերժ Սարգսյանի 2 վստահված անձ` Սիմոնյան Արտակ Մելքոնյան Հովհաննես:
Ժամը 11:40-ին 30/22 տեղամասում գտվել է տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձ, ով լուսանկարել է տեղամասում գտնվող քաղաքացիներին:
Քվեարկության կարգի այլ խախտումներ
32/56 ընտրական տեղամասում 2 հոգու տարբեր մարդիկ օգնել են քվեարկել, սակայն նրանց տվյալները չեն գրանցվել:
Տեղամաս է եկել քաղաքացի, մոտեցել է նախագահին եւ ասել, որ մեքենայում իրեն է սպասում հաշմանդամություն ունեցող անձ, ով չի կարող մտնել տեղամաս, նախագահը քվեաթերթիկը տվել է վերջինիս, ով դուրս է եկել տեղամասից, նստել մեքենա, այնուհետեւ քվեաթերթիկը տարել եւ հանձնել է տեղամաս (մեքենա պետհամարանիշը 33 ԼՏ 609):
Քարոզչություն ընտրատեղամասում
32/14 ընտրական տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը ժամը 10:00-ի դրությամբ շրջել է թեկնածուի «Ապահով Հայաստան» շարֆով:
Ճնշումներ ընտրատեղամասում
30/01 ընտրական տեղամասում հանձնաժողովի կողմից ճնշումներ են գործադրվել ժառանգության վստահված անձի նկատմամբ:
Կուտակումներ տեղամասում
41/19 տեղամասում ընտրողների թիվը հաճախակի գերազանցում է 15-ը:
Այլ խախտումներ
30/34 ընտրական տեղամասում քաղաքացին հայտնել է, որ թոռը գրանցումից դուրս է եկել, բայց ցուցակում տվյալներն առկա են:
41/09 «Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդները մեկ ժամը մեկ ներս են մտնում, ճշտում են ընտրողների թիվը եւ հայտնում են ոստիկանությանը:
41/12 տեղամասում ոստիկանները մասնակցության տվյալներ են ուզում եւ գաղտնի ասում, որ դիտորդները դրա մասին չպետք է իմանան:
29/08 ընտրատեղամասում ընտրող Սամվել Պետրոսյանի փոխարեն ստորագրված է եղել:
Աղբյուրը՝ News.am
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/02/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



