Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը չի մասնակցում ընտրություններին, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէ: Վաղը դիտորդների նախնական զեկույցից հետո նա կդադարեցնի հացադուլը: Նա նշեց, որ երկար ժամանակ է հարկավոր առողջությունը վերականգնելու համար և ավելացրեց, որ շատ թույլ է զգում իրեն: Լրագրողի այն հարցին, թե չի զղջում նա արդյոք, որ առողջությոնը զոհել է այս ընտրությունների համար, նա պատասխանեց. «Չեմ փոշմանել, երբեք էլ չեմ փոշմանի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



