Obama speaks about the sequester in WashingtonAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Գերմանիային եւ Կանադային պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար սահմանները բացելու համար: Այդ երկրներն իրենց վրա պատասխանատվություն են վերցրել «էպիկական մասշտաբի ճգնաժամի» պայմաններում, հայտարարել է նա ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ փախստականների հարցերով Վաշինգթոնի կազմակերպած գագաթնաժողովի ժամանակ: ԱՄՆ նախագահն առանձնահատուկ երախտիքի խոսքեր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտնում է DW-ն:

Փախստականների ընդունումը Օբաման բարոյականության հարց է համարել: «Եթե մենք դռները փակենք այս ընտանիքների առջեւ, ապա կդավաճանենք մեր հիմնարար արժեքներին»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: Մեկնաբանելով գագաթնաժողովին մասնակցող 50 երկրների որոշումը՝ հաջորդ տարի 350 հազար փախստականների ընդունելու մասին, Օբաման նշել է, որ այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցում է 2016-ին  այդ երկրների ընդունած փախստականների թիվը:

Այնուամենայնիվ, այդ թիվը զգալիորեն քիչ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պահանջածից, որը խոսել է մյուս տարի 1,1 մլն փախստականների ընդունելու անհրաժեշտության մասին:

ԱՄՆ-ը պլանավորում է 2017 թվականին ընդունել ապաստան փնտրող 110 հազար մարդու: Օբամային խոսքով՝ այս տարի Միացյալ նահանգներ է ժամանել 85 հազար փախստական:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել