ՀՀ վարչապետ Տիգրան Սագսյանը քվեարկեց նախագահի ընտրությունների ժամանակ։
Նախագահական ընտրություններն անցնում են երկուշաբթի Հայաստանի 1988 ընտրատեղամասում։
Սարգսյանը ընտրատեղամաս է ժամանել կնոջ և երեխաների ուղեկցությամբ։ Վարչապետն ասաց, որ նրանք տոնական տրամադրությամբ են եկել ընտրություններին։
Սարգսյանը նշեց, որ ունեցած տեղեկատվության համաձայն` ընտրությունները հարթ են անցնում։
«Այն ամենը, ինչ արվում է, գտնվում է մեր և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են, որպեսզի կասկած չլինի ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման հարցում»,– ասաց նա։
Խախտումների մասին ստացված ահազանգերի վերաբերյալ հարցին վարչապետն ասաց, որ տարբեր մարդիկ փորձում են ամեն կերպ ջնջել անձնագրի դրոշմակնիքը, բացի այդ, կան ահազանգեր, որ մարդկանց մեքենաներով տեղափոխում են ընտրատեղամասեր։ Միաժամանակ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ բոլոր այդ հարցերը գտնվում են իշխանությունների շտաբի ուշադրության կենտրոնում։
Ավելի վաղ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրել էր, որ նախագահական ընտրությունների ժամանակ անձնագրերի կնիքի թանաքները ջնջվում են թաց անձեռոցիկով։
Կոալիցիա ստեղծելու հնարավորության վերաբերյալ Սարգսյանն ասաց, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միշտ բաց է համագործակցության համար, և ոչ մի ձևաչափ պետք չէ բացառել։
«Կսպասենք ընտրությունների արդյունքներին և այդ ժամանակ կորոշենք»,– ասաց նա։
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։