Դատախազությունը 10:30-ի դրությամբ ընթացք է տվել 6 հաղորդման

Հայաստանի նախագահի ընտրության փետրվարի 18-ի քվեարկության օրը ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 10:30-ի դրությամբ ընթացք է տրվել 6  հաղորդման:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հաղորդումերին ընթացք է տրվել` հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ նախագահի թեկնածուների վստահված անձանց կողմից հնչեցված հայտարարությունները:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:
Աղբյուրը՝ news.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել