«ՀՀ «նորոգ» փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարել Է, թե վարչապետ Կարեն Կարապետյանի՝ տնտեսության ծանր վիճակի մասին հայտարարությունը «վերաբերում Է զարգացման մոդելին»։
«ՉԻ» - Հա՞, այ հիմա հասկացանք։ Իսկ մեզ թվում Էր, թե տնտեսության ծանր վիճակի մասին հայտարարությունը վերաբերում Է տնտեսությանը։ Բանից պարզվում է՝ տնտեսությունը լավ վիճակում է, զարգացման մոդելն Է ծանր վիճակում։ Բայց ներողություն, եթե տնտեսությունը ծանր վիճակում չէ՝ ապա ինչո՞ւ եք զարգացման մոդելին անուն կպցնում։ Եվ արդյո՞ք իշխանությունների ասած «նոր մոտեցման» անհրաժեշտությունը չի առաջացել հենց այն պատճառով, որ տնտեսության վիճակը ծանր է։ Հակառակ դեպքում ստացվում Է, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին կանչել–ասել է «տեսնո՞ւմ ես տնտեսությանն ինչ լավ վիճակում է, դե հիմա թևերդ քշտիր ու ամեն ինչ հիմնավորապես փոխիր»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։