Image result for binaliHaqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ պայքար մղելու համար.

«Առաջինը, ով սուր արձագանքեց FETÖ-ի դեմ, եղբայրական ու բարեկամական Ադրբեջանն էր։ Այդ երկիրը բացահայտել է տվյալ կազմակերպության բոլոր կապերը և փակել է նրա դպրոցները։

Տվյալ ոլորտում մենք ակտիվորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Դրա համար թուրք ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել