Թիվ 3/30 ընտրատարածքում մի քանի միջադեպեր են տեղի ունեցել։ Նախ՝ կոնֆլիկտ է առաջացել ֆոտոլրագրողի ու հանձնաժողովի անդամներից մեկի միջև, քանի որ հանձնաժողովի անդամները պահանջել են քիչ նկարել իրենց, քանզի ֆոտոապարատի լույսը կուրացնում է նրանց։
Այնուհետև մի երիտասարդ աղջիկ եկել է քվեարկության՝ ՀՀԿ-ի դրոշն ուսերից կախած, սակայն հանձնաժողովի նախագահը, տեսնելով, որ պատրաստվում են նկարել, պահանջել է, որպեսզի աղջիկը թողնի դրոշը միջանցքում, նոր գա քվեարկելու։
Եվ մի պատահար էլ դեռ լինելու է, որովհետև այս տեղամասում է քվեարկելու նաև Էպոսագետը։ ՃՃճ
12։00-ի դրությամբ 3/30 տեղամասում գրանցված 1313 ընտրողներից մասնակցել են 282-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/154927931329905?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել