Տեր–Պետրոսյանը հեգնում է թեկնածուներին. մեկը մյուսից լավն են, բոլորին կընտրեիՐոպեներ առաջ Սպենդարյանի անվան թիվ 24 դպրոցում` 9/11 ընտրատեղամասում, քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է eMedia.am-ի թղթակիցը, լրագրողներին նա ժպտալով ասաց, որ եթե հնարավորություն լիներ, բոլորին էլ ձայն կտար: «Բոլորն էլ մեկը մյուսից լավ, արժանի թեկնածուներ են», –հեգնանքով ասաց Տեր–Պետրոսյանը՝ հրաժարվելով կոնկրետացնել, թե ում օգտին է քվեարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել