Հայաստանում այսօր` փետրվարի 18-ին, ընթացող նախագահական ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը: 11:40-ին նա իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ ներկայացավ Սպենդարյանի անվան թիվ 24 դպրոց` ընտրատեղամաս 9/11: Լրագրողների հետ ճեպազրույցում Սերժ Սարգսյանը նշեց. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, հանուն ապահով Հայաստանի»: Այս պահի դրությամբ ընտրատեղամասում իրենց քաղաքացիական պարտքն է կատարել ավելի քան 150 հոգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



