Ապա մի փորձեք հայ մարդու վրա փտած կամ փուչ ուտելիք ծախել: Նա պատերազմ կհայտարարի խանութպանին և ոտքն այլևս չի դնի այնտեղ: Շատ լավ իմանալով իր փորի «ղադրը»՝ նա երբեք թույլ չի տա սեփական ստամոքսը ծանրաբեռնել անորակ, փչացած ուտելիքներով, ուստի կանի ամեն բան, որպեսզի չխաբվի և եղածների մեջ ընտրի ամենալավը: Ինչո՞ւ, որովհետև հարցը վերաբերում է սեփական փողին և փորին...
Իսկ ինչո՞ւ է այդ նույն հայը այդքան դյուրությամբ խաբվում և պետության գլուխ է «ընտրում» այն, ինչը իրեն դեմ են տալիս: Երևի նրա համար, որ իր գրպանի փողը չի ծախսում և իր տուն չի բերում: Ահա թե ինչ է նշանակում դարեր շարունակ պետականություն չունենալը, սեփական փորի ու պետության գլխի տարբերությունը չհասկանալը...
Տխուր է, շատ տխուր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել