Այս պահի դրությամբ ընտրախախտումներից հիմնական բողոքողները Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչներն են։ Մասնավորապես, «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է լցոնման երկու դեպքերի մասին՝ Տաշիրում, և մեկ սկանդալ էլ ծագել է Քարաձոր գյուղում, որտեղ գյուղապետը՝ Արայիկ Մատինյանը, մտել է տեղամաս որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ և լրիվ հրահանգավորում է գործընթացը, իսկ հանձնաժողովի ժառանգական անդամին թույլ չեն տալիս անգամ մոտենալ գրանցամատյանին, որպեսզի արձանագրի խախտման դեպքը։ Խուրշուդյանը սա որպես բեսպրեդել է որակել։
Հրանտ Բագրատյանի շտաբից էլ ահազանգում են, որ բազմաթիվ տեղամասերում Սերժ Սարգսյանը ներկայացված է երկու վստահված անձերի կողմից, ինչն արգելված է օրենքով։ Մասնավորապես նշվում են 3/33 եւ 12/1 տեղամասերը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/154922217997143?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել