Ադրբեջանական գրականության՝ հատկապես չափածո գրականության ամենահայտնի դեմքերից Բախտիյար Վահաբզադեն դեռևս 1966 թվականին բավականին ազգայնական և հայատյաց բանաստեղծություն է գրել՝ նվիրված ղարաբաղյան հիմնահարցին ու հայկական պահանջատիրությանը։
Բանաստեղծության վերնագիրն ինքնին խոսուն է և տպավորիչ՝ «Հողից բաժին չի լինի»։
Բանաստեղծությունը կազմված է 15 քառատողից, որի մեջ ուշագրավ են հետևյալ մտքերը, որոնք բանաստեղծը գրել է դեռևս 1966 թվականին.
Որտեղի՞ց քոնը դարձավ Ղարաբաղը,
Մի՞թե հենց անունը բացահայտ չի ասում տիրոջ մասին,
Հաճույքով հող չեն տալիս,
Արյամբ, պատերազմով, բռնությամբ են վերցնում...
Մեղքս ո՞րն է, որ վայրի խոտի պես
Ցրվել ես ամբողջ աշխարհով մեկ...
Բանաստեղծությունն ավարտվում է հետևյալ տոնով.
Տղաները* կրկին ճամփից մոլորվել,
Ինձնից վերևները բողոք են գրել,
Քանի՜ անգամ եմ զիջել ես նրանց, պարզվում է՝ քիչ է,
Կրկին ցանկանում են՝ էլի բաժին տամ:
*Դղա (տղա) բառը ադրբեջանում կիրառվում է հայերի համար, բացասական իմաստով: