Ասում են` Գագիկ Ծառուկյանը երկրից գնացել է, որ ընտրախախտումներ թույլ չտա:
Ռոբերտ Քոչարյանն է այդ իմաստուն խորհուրդը նրան տվել:
Հիմա երկուսով արտերկրում մտածում են` ինչպես անեն, որ ընտրախախտումները Հայաստանում քիչ լինեն ու որոշել են՝ խորհուրդ տան` Լեւոն-Տեր Պետրոսյանն էլ չգնա ընտրության, գա իրենց մոտ` արտասահման, տեսնեն` ոնց են մի բան անում, մի բան ըլի:
Տեր-Պետրոսյանն էլ իր նման փորձում է ձգել ինտրիգը, որպեսզի ընտրությունների վրա իրենց եռանիստ ներկայությունը միստիկորեն երկար ծավալվի:
Իսկ Լեւոն Զուրաբյանն, ասում են, հազիվ է զսպում իրեն, որ վազելով չգնա ընտրատեղամաս` բզիկ-բզիկ անի քվեաթերթիկը, ծակի, ջնջի, որպես իր քաղաքական-ցիվիլ պայքարի հզոր ապացույց:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karmendavtian/posts/157598201062097?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



