Aysor.am-ը գրում է.
Անգելա Մերկելը անբավարար է գնահատել Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության գրանցած արդյունքը։ Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին ասել է կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով իր ղեկավարած Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության գրանցած արդյունքները, որոնք ռեկորդային ցածր են եղել՝ 17.6 տոկոս։
Դրանց հետևանքով կուսակցությունը դուրս է մնացել կոալիցիոն մայրաքաղաքային կառավարության կազմից:
«Արդյունքը հիասթափեցնող է և անբավարար»,– ասել է Մերկելը։
Նրա խոսքով՝ դրա պատճառը եղել է նաև միգրացիոն քաղաքականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



