Image result for գյուղերԿարծում եմ, որ քաղաքապետից ներքև ընտրություններ չպետք է լինեն: Երևան քաղաքի համայնքներին էլ պետք է տրվի քաղաքի կարգավիճակ: Օրինակ՝ Արաբկիր համայնքում գուցե ավելի շատ մարդ է ապրում, քան հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, բայց Արաբկիրն ընտրում է ընդամենը թաղապետի: Գյուղապետների ընտրությունը համարում եմ վնասակար մի բան, քանի որ այն հիմնականում հանգեցնում է ներգյուղական թշնամության, քանի որ ընտրությունների հիմքում ընկած է լինում «ցեղային» համակրանքները, շահերը: Ժամանակին սահմանամերձ մի գյուղում գյուղացիները կարծիք հայտնեցին գյուղապետի մասին: Ասեցին «լավը չի»: Հարցրեցի՝ բա ոնց ա ընտրվում, ասին․ «իրենց ցեղը մեծ է»: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, թե իքս կուսակցությունը ինչպես է տեղայնացնելու իր կուսակցական պլատֆորմը, եթե գյուղերը շատ փոքր տեղական բյուջե ունեն և հիմնականում կախված են լինում կառավարության իրականացնող ծրագրերից: Թող կառավարությունն էլ նշանակի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ մարզպետներն են, և ժողովուրդը համապետական ընտրությունների ժամանակ իրենցից պատասխանատվություն պահանջի: Թեև հիմա մեծ մասամբ դեֆակտո մարզպետների հետ համաձայնեցվում է գյուղապետների առաջադրումը, բայց դեյուրե «ընտրվում» են: Իհարկե, սա էն դեպքում, երբ կան իրական ընտրական գործընթացներ, իսկ երբ չկան իրական գործընթացներ, ինչպես հիմա Հայաստանում է, ապա առավել ևս անիմաստ է ընդդիմադիր գյուղապետի «ընտրությունը» ինչ-որ իրադարձություն համարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել