Այսօրվա իրավիճակում (նկատի ունեմ ինչպես «հասարակության ընդհանրական ձգտումները», այնպես էլ «միջազգային հանրության նպատակները») գրեթե անհեթեթություն է խոսել տնտեսական կամ քաղաքական անկախության մասին։ Անիրական է նաև խոսել տնտեսության զարգացման մասին․․․ Այս պայմաններում հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, ինչպես նաև կառավարության համար առաջին խնդիրը պետք է լինի հայապահպանումը և նոր սերնդների զուտ մարդկային դաստիարակությունը․․․ Ո՞վ գիտի, գուցե կգա մի ժամանակ, երբ միջազգային հանրության դիրքորոշումներն ու տեսակետներն ավելի նպաստավոր կլինեն, և նոր սերունդն էլ, «որակական» հատկանիշներով շահեկանորեն տարբերվելով իր նյութամոլ ու եսասեր նախնիներից, կկարողանա օգտագործել հարմար պահը և ինքնակազմակերպվել․․․ Բայց երբ պարզվում է, որ գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները, ինչպես նաև կառավարությունը, ֆինանսավորվում են միջազգային հանրության կողմից՝ ստրկամտորեն կատարելով իրենց ներկայացված բոլոր պահանջները, հասկանում ես, որ հայապահպանման մասին խոսելը նույնպես անիրական է․․․ Պատմությունը հազվագյուտ ազգեր գիտի, որոնք նման ինքնաատելությամբ գնում են դեպի ինքնաոչնչացում․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/520527998156854?notif_t=close_friend_activity¬if_id=1474266230862737
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել