Image result for Քաղաքացիական ՊայմանագիրՔՊ-ն հաղթեց Նոր Կյանքի համայնքային ընտրություններում: Եթե գյուղապետը լավ աշխատի, դա հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ երաշխավորված ձայն կլինի ՔՊ-ի համար: 

Գյուղ-գյուղ պետք է առաջ գնալ: Պլան մինիմումը էլեկտորատ հավաքելն է, պլան մաքսիմումը փուլային պետք է լինի, երբ պլան մաքսիմումը միանգամից իր մեջ ներառում է մեկ կետ, այն է՝ լիակատար իշխանափոխություն ու անհապաղ, կլինի դա ՊՊԾ-ն գրավելու միջոցով, թե Ազատության հրապարակում ամիսներով նստելով, դատապարտված է կործանման, որովհետև թիկունքում գյուղեր ու քաղաքներ չկան:

Հ.Գ. ՔՊ-ն այժմ Նոր Կյանքում ապացուցելու շատ բան ունի։ Խոսքից գործի անցնելու հնարավորություն կա գյուղի մակարդակով, բայց հասարակությունը հասարակություն է ամենուր...

Շնորհավորում եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել